Sunday, 05 07 2026
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ

Տարոն Մարգարյանը ողջունել է «Բազմակողմության ներդաշնակությունը» համաժողովի մասնակիցներին

Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հրավերով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գործընկերոջ՝ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին մասնակցել է «Բազմակողմության ներդաշնակությունը. քաղաքային արդյունավետ կառավարման դերը ժամանակակից աշխարհում» խորագրով համաժողովին: Ողջունելով մասնակիցներին՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նախ շնորհակալություն է հայտնել նրանց մասնակցության համար՝ ընդգծելով, որ սա ևս մեկ հնարավորություն է փորձի փոխանակման միջոցով գտնելու համատեղ լուծումներ քաղաքների առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ ողջույնի իր խոսքում, կարևորելով համաժողովի անցկացումը, նկատել է, որ արագ զարգացող աշխարհում, այնուամենայնիվ, բավականին նույնական են այն մարտահրավերները, որ ծառացած են խոշոր քաղաքների առջև ու, ըստ այդմ, համաժողովը հրաշալի հարթակ է մարտահրավերները քննարկելու և դրանց լուծման եղանակները համատեղ նախանշելու համար:

«Անշուշտ, գաղտնիք չէ, որ մունիցիպալ իշխանությունների համար քաղաքի զարգացման հարցում առաջնահերթությունը մշտապես եղել ու լինելու է բնակիչների կյանքի և գործունեության համար առավել հարմարավետ միջավայր ապահովելը: Արդի աշխարհում այդ հարմարավետությունը բավականին բազմաշերտ է ու տարողունակ: Ու հենց այս հանգամանքը ստիպում է, որ մեր քաղաքների զարգացման ռազմավարությունները մշակելիս կարողանանք կանխատեսել նաև այն մարտահրավերները, որոնք կարող են ծառանալ մեր առջև ինչպես միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում: Նաև հենց այս տեսանկյունից է, որ շատ կարևոր ու անհրաժեշտ է նման համաժողովների կազմակերպումը, քանզի առաջադրվող խնդիրների նույնականությունը ենթադրում է, որ համատեղ լուծումներ գտնելն առավել արդյունավետ ու շահեկան է բոլորիս համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով Երևանի զարգացման ծրագրերին ու քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարմանը՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ Հայաստանի մայրաքաղաքն այսօր ունի բավականին շոշափելի ձեռքբերումներ և հարավկովկասյան տարածաշրջանում արժանիորեն դարձել է սոցիալ-տնտեսական, քաղաքական ու մշակութային կայուն զարգացող կենտրոն:

«Ընտրելով կայուն և համաչափ զարգացման ուղի՝ Երևանն այսօր ակտիվորեն համագործակցում է աշխարհի ավելի քան 50 քաղաքների հետ և, միևնույն ժամանակ, մոտ մեկ տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ է: Նաև տարեցտարի ընդլայնում է գործընկերային կապերի աշխարհագրությունը և իրականացնում կոնկրետ ծրագրեր։ Որպես զարգացող և ընդլայնվող քաղաք, այսօր մեր ուշադրության կենտրոնում են գտնվում քաղաքային տնտեսության բոլոր ոլորտները: Վերջին տարիներին ակնհայտ առաջընթաց ունենք քաղաքաշինության և ճանապարհաշինության ոլորտներում: Բավականին շոշափելի հաջողություններ ենք գրանցել նաև քաղաքային հանգստի գոտիների ստեղծման, արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրման ու էֆեկտիվության բարձրացման, կանաչ միջավայրի պահպանման ու ընդլայնման, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, տեղեկատվության մատչելության և էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման, քաղաքի անվտանգության բարձրացմանն ուղղված համակարգերի ներդրման ուղղություններով։ Ակնհայտ է, որ քաղաքը, որպես ամենօրյա գործող օրգանիզմ, չի կարող երբևէ հասնել մի իրավիճակի, երբ ընդհանրապես որևէ խնդիր չունենա: Սա, համոզված եմ, կփաստեն նաև իմ բոլոր գործընկերները: Այս տեսանկյունից մենք առանձնակի կարևորում ենք նաև, այսպես կոչված, մասնակցային ժողովրդավարության խթանումը, քանզի հատկապես խոշոր քաղաքներում քաղաքացիական հասարակությունն այսօր դարձել է ավելի զգայուն և իշխանություններից ակնկալում է առավել արդյունավետ կառավարում։ Մարդիկ այսօր ուզում են վստահ լինեն, որ իրենց կարծիքը հաշվի է առնվում»,- նշել է Տարոն Մարգարյանը հավելելով, որ այս առումով Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ իրականացնում է քաղաքացիների ու քաղաքացիական հասարակության մասնակցության բազմազան ձևերի ներդրման, հասարակական ու մասնագիտական խորհուրդների կազմավորման գործընթացներ, որոնց շրջանակում արդեն արձանագրվում են որոշակի արդյունքներ:

«Ընդունելով ժամանակակից մարտահրավերները, զարգացնելով կառավարման մեր գործիքներն ու ավելի մոտ և անմիջական կապի մեջ լինելով մեր քաղաքացիների հետ, համոզված եմ, որ մենք ավելի արդյունավետ զարգացումներ կարող ենք ունենալ: Այնուամենայնիվ, որքան էլ շոշափելի լինեն մեր քաղաքների ներկա ձեռքբերումները, արագ զարգացող աշխարհում ուղղակի անհնար է բավարարվել եղածով: Ժամանակն ինքն է առաջադրում մարտահրավերները, որոնց շարքում այսօր առանձնակի կարևորված են ուրբանիստական նոր մոտեցումները, այդ թվում նաև խելացի և անվտանգ քաղաք ունենալու հրամայականները: Այս տեսանկյունից մեկ անգամ ևս պետք է առանձնակի կարևորեմ միջազգային համագործակցությունն ու բարեկամ քաղաքների հետ գործընկերային հարաբերությունների խորացումը: Հարկ եմ համարում նաև վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է քննարկելու փոխադարձ հետաքրություն ներկայացնող ցանկացած նախաձեռնություն, նաև փոխշահավետ համագործակցություն ծավալելու մեր բոլոր գործընկերների հետ: Կրկին շնորհակալություն հայտնելով իմ լավ բարեկամ պարոն Պոլտավչենկոյին կարևոր այս համաժողովի մասնակիցը լինելու հնարավորությունն ընձեռելու համար՝ համաժողովի մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ ու արգասաբեր աշխատանք»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը, համոզմունք հայտնելով, որ համաժողովը կլինի այնքան արդյունավետ, որքան Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ձևավորված հարաբերություններն են, որոնք ոչ միայն փայլուն գործնական արդյունքներ են ապահովում, այլև աչքի են ընկնում իրենց խոր բարեկամական անշահախնդրությամբ:
Ամփոփելով խոսքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի բոլոր բնակիչների անունից մեկ անգամ ևս շնորհավորել է բոլոր պետերբուրգցիներին՝ Սանկտ Պետերբուրգի օրվա առթիվ:

«Մաղթում եմ, որ Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաքն ունենա նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ, որոնք լիարժեք կծառայեն ու բարեկեցություն կբերեն մեր բարեկամ քաղաքի բոլոր բնակիչներին»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում