Sunday, 05 07 2026
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանական սկանդալն ու Պուտինի այցը Բաքու

Եվրամիության Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը ավարտվեց Հայաստանի համար դրական նոտայով: Այս նախադասությունից հետո թերևս շատ-շատերը կսպասեն, թե այդ ինչ նոտայի մասին է խոսքը, եթե Ռիգայում տեղի ունեցած իրադարձությանը, մեծ հաշվով, չի եղել որևէ զարգացում, որը Հայաստանի համար կարելի կլիներ համարել դրական:

Դրական երևի թե հնարավոր կլիներ համարել այն, որ Հայաստանի համար, ըստ էության, վատ զարգացումներ չեն եղել: Միգուցե դրական կարելի էր համարել նաև Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը Հայաստանի հետ առանց մուտքի արտոնագրի հարաբերության շուրջ աշխատանք սկսելու մասին, այսինքն՝ մեր քաղաքացիներին առանց վիզայի Եվրամիություն մուտք գործելու հնարավորության, բայց այստեղ, իհարկե, հայտարարությունը դեռ ոչինչ չի նշանակում, առանձնապես դրական նոտա դիտարկվելու համար: Ողջունելի է և իրականանալիության դեպքում պարզապես հիանալի, բայց Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում սեպտեմբերի 3-ի դասը մեզ բոլորիս հուշում է, որ պետք չէ ոգևորվել ժամանակից շուտ:

Եվ այսպես, ուրեմն էլ ինչ դրական նոտայի մասին է խոսքը: Չչարաշահենք ընթերցողի համբերությունը: Խոսքը Ադրբեջանի հետ կապված սկանդալային զարգացման մասին է: Ռիգայի գագաթնաժողովի ավարտին հայտարարվեց, որ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դրույթի հետ անհամաձայնության պատճառով: Այդ դրույթում, Եվրամիության ԱլԳ գագաթնաժողովը ընդամենը հղում է անում Մինսկի խմբին՝ աջակցում խմբի ֆորմատին և միջնորդական գործունեությանը, և համանախագահ երեք երկրների նախագահների 2009 թվականից ի վեր արված համատեղ հայտարարություններին:

Այդպիսի հղումներ, հայտարարություններ եղել են բազմիցս, և անհասկանալի է, իհարկե, թե ինչն է առաջացրել Բաքվի դժգոհությունը: Միաժամանակ չի բացառվում, որ ինչ-որ բան ուղղվել է դժգոհությունից հետո, օրինակ՝ Դոնալդ Տուսկի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի ընթացքում: Տուսկը գագաթնաժողովի ամփոփոիչ ասուլիսում հաստատել է, որ զանգահարել է Ալիևին: Միաժամանակ նա ասել է, թե հռչակագրի հարց չեն քննարկել, քննարկել են Եվրոպա-Ադրբեջան հարաբերության հարց: Միաժամանակ, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել էր, որ Ադրբեջանը հռչակագիրը չի ստորագրել հենց Լեռնային Ղարաբաղի դրույթի պատճառով: Այսպես, թե այնպես, մի բան ակնհայտ է, որ գագաթնաժողովը ավարտվել է Ադրբեջանի հետ կապված սկանդալով:

Իհարկե, այս հանգամանքը Հայաստանի համար դրական նոտա որակելը, մեղմ ասած, ունի հումորի իր չափաբաժինը և ամենևին գավառական հայրենասիրության դրսևորում չէ: Իհարկե, որքան Ադրբեջանը խնդիրներ ունի Եվրամիության հետ, այդքան Հայաստանը կարող է փորձել օգտվել այդ իրավիճակից և իր դիրքերն ամրացնել Եվրոպայում, գոնե Ադրբեջանի համեմատ: Բայց, միաժամանակ, տեղի ունեցածն այդուհանդերձ պետք է լինի Հայաստանի լուրջ ուշադրության կենտրոնում, քանի որ ըստ ամենայնի այստեղ խնդիրը ոչ թե դրվագ է, այլ մի ամբողջ իրողություն, կապված Ադրբեջանի և Արևմուտքի հարաբերությունների հետ: Իսկ դա էապես իր ազդեցությունն է ունենալու Ադրբեջանի գործողությունների վրա, վարքի վրա: Այն, որ այդ հարաբերություններում արձանագրվում է նմանօրինակ աղմուկ, կարող է Հայաստանի համար, այսպես ասած, հոգեպես գոհացուցիչ հանգամանք լինել: Սակայն խնդիրն, անշուշտ, ինքնին պահանջում է հանգամանալից դիտարկում և բազմակողմանի ուսումնասիրություն, ինչով պետք է զբաղվի պաշտոնական Երևանը, բացարձակապես չտրվելով Եվրոպայի առաջ Ադրբեջանի ֆոնին, այսպես ասած, «ուշիմ խաղընկեր» ընկալվելու գայթակղությանը և ննջել այդ դափնե խաբկանքի վրա:

Սկանդալային դրվագը ևս մեկ անգամ վկայում է Ադրբեջան-Արևմուտք հարաբերություններում առկա լարվածության մասին: Այստեղ առաջանում են մի քանի հարցեր, ինչպես, օրինակ, այն, թե արդյո՞ք Ռիգայում որոշվել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հիշատակման մասով հռչակագրում Ադրբեջանի համար անցանկալի որևէ ձևակերպում անել «ի պատիժ» Ռիգա չմեկնելու Ալիևի որոշման: Կամ՝ արդյո՞ք Ալիևն է իրեն թույլ տալիս բավական հանդուգն պահել Եվրամիության առաջ, օգտվելով այն հանգամանքից, որ Եվրոպան իր էներգետիկ նոր փաթեթում զգալի տեղ է հատկացնում Ադրբեջանի ռազմավարական դերին:

Այս հարցերը ունեն հանգամանալից պարզաբանման կարիք, ինչը կօգնի հասկանալ, թե Արևմուտքի հետ Ադրբեջանի լարվածության պոտենցիալը որքան է, որքան կարող են Բաքվին այդ հարցում աջակցել Թուրքիան և Ռուսաստանը, առանց որի, իհարկե, Բաքուն անգամ իր էներգետիկ նշանակությամբ չէր համարձակվի նմանօրինակ հակադրության մեջ մտնել Եվրամիության հետ: Այդ ամենն էլ իր հերթին կօգնի հասկանալ՝ Արևմուտքի հետ լարվածությունն արդյոք Ադրբեջանի համար ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կլինի ռազմատենչ, ագրեսիվ կեցվածքը և մտադրությունները, մղումները զսպելո՞ւ, թե՞ ըստ էության ավելի խթանելու, անկյուն քշվածի սինդրոմ աշխատեցնելու գործոն:

Բացառել պետք չէ նաև, որ Ադրբեջանն իր համար կայացրել է ագրեսիվ որոշումներ և հենց այդ պատճառով է նաև կոշտ հակադրության մեջ մտել Արևմուտքի հետ: Ի դեպ, հետաքրքրական է մի փոքր, բայց հատկանշական հանգամանք: Եվրոպայում ադրբեջանական սկանդալին զուգահեռ տարածվել է տեղեկություն, որ Պուտինը հունիսի 12-ին կլինի Բաքվում՝ այնտեղ անցկացվելիք եվրոպական օլիմպիադայի բացմանը մասնակցելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում