Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: Ավարտին մոտեցող մրցաշրջանն այնքան էլ հաջող ընթացք չունեցավ պորտուգալացի ֆուտբոլիստի համար: Սակայն Անչելոտին նշել է, որ Ռոնալդուն մյուսներից առավել է ձգտել, որպեսզի մադրիդյան ակումբը տիտղոսներ նվաճի:
«Ռոնալդուն այն մակարդակին է, որ ոչ ոք չգիտի, թե որքան գոլ է նա խփել: Ես կորցրել եմ Քրիշտիանուի գոլերի հաշիվը: Նա շատ բան է արել «Ռեալ»-ի համար և ջանք չի խնայել, որպեսզի ակումբը կարողանա տիտղոսներ նվաճել»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ին չի հաջողվել տիտղոսներ նվաճել Իսպանիայում ու Եվրոպայում:










































