Մայիսի 21-ին Հռոմում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջև քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին փոխըմբռնման հուշագիր:Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Այն ստորագրել են Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և Իտալիայի նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կուրչիոն:
Հուշագիրը նախատեսում է Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցություն և փորձի փոխանակում բնական և տեխնածին աղետների կանխատեսման, կանխարգելման, նվազեցման ու դիմակայման ոլորտներում:
Նախքան հուշագրի ստորագրումը, դեսպան Ղազարյանը և իտալական քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կուրչիոն քննարկել են հուշագրի գործնական կիրառման հնարավորություններն ու հեռանկարները: Երկուստեք գոհունակություն հայտնվեց, որ հայ-իտալական բազմաբնույթ համագործակցությունը համալրվում է նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտով:












































