«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի կարծիքով` իր թիմի առաջատար Լիոնել Մեսսին այժմ պետք է ունենար ոչ թե 4 «Ոսկե գնդակ», այլ ավելի շատ:
«Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Այն ժամանակ, երբ նա փայլում էր «Բարսելոնա»-ի կազմում, մյուսները նվաճում էին այդ տիտղոսը: Մինչդեռ Լեոն արժանի էր նվաճել բոլորը:
Հիշեցնենք` վերջին երկու «Ոսկե գնդակ»-ները նվաճել է «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:







































