Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ռիգայում հայտարարել է, որ Վրաստանը շատ բան պետք է անի Եվրամիությանը մերձենալու համար, նախևառաջ բանտերից ազատի նախկին իշխող թիմի անդամներին:
«Քաղաքական առաջնորդներին, ովքեր նստած են բանտերում, որովհետև քաղաքական առաջնորդներ են, անհրաժեշտ է ազատել, այլ կերպ ոչինչ չի ստացվի: Դա գրված է բոլոր փաստաթղթերում, դա ակնարկում են ինչպես պաշտոնապես, այնպես էլ ոչ պաշտոնապես: Քանի՞ անգամ կարելի է կրկնել»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Ինչ վերաբերում է Վրաստանի համար առանց արտոնագրային ռեժիմ սահմանելուն` Սաակաշվիլին ասել է, որ «այն երկրին, որտեղ մարդիկ քաղցած են, երբեք ոչ մի տեղ չեն վերցնի, որովհետև վախենում են, որ բոլոր վրացիները Եվրոպա կփախչեն»:










































