Կոլորադոյի համալսարանի գիտնականների խումբը պարզել է քաղաքական գործընթացներում ծխող մարդկանց ներգրավվածության միջին մակարդակը: Նրանք պարզել են, որ ծխողներն ավելի քիչ են հետաքրքրվում քաղաքական թեմաներով ու գնում ընտրությունների:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nicotine & Tobacco ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել են 11 626 հազար` տարբեր մասնագիտությունների ու տարիքային խմբերի մարդիկ: Նրանց մոտ 17 տոկոսը ծխել է: Հարցման ընթացքում հետազոտողները պարզել են, որ ծխողների 60 տոկոսն ավելի քիչ է հակված գնալ ընտրությունների:
Ծխող մարդիկ չեն ցանկանում նաև ցուցաբերել քաղաքական ակտիվություն՝ ենթադրելով, որ քաղաքական գործիչները ոտնահարում են իրենց իրավունքները՝ սահմանելով արգելք հասարակական վայրերում ծխելու վրա ու բարձրացնելով ծխախոտի գինը:








































