Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամի կարծիքով` իր թիմը շարունակում է բավականին հզոր և մրցունակ լինել: Ֆուտբոլիստը նշել է, որ թիմի կազմում էական փոփոխություններ անելու կարիք չկա:
«Այս թիմը Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել: «Բավարիա»-ն մրցունակ է բոլոր մրցաշարերում և էական փոփոխությունների կարիք չի զգում: Հակառակը, նման փոփոխություններում ես վտանգ եմ տեսնում: Կարծում եմ՝ «Բավարիա»-ն չի հրաժարվի հինգ ֆուտբոլիստների ծառայություններից՝ փոխարենը ձեռք բերելով նույնքան ֆուտբոլիստների տրանսֆերներ»,- Stern-ը մեջբերում է Լամի խոսքերը:
Հիշեցնենք՝ Խոսեպ Գվարդիոլայի սաները հերթական անգամ նվաճել են Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը, սակայն հաջողության չեն հասել Չեմպիոնների լիգայի և Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում:










































