Հոլիվուդյան բուլվարում իրենց անունը հավերժացրած հայտնիների թվին միացավ նաև Դուեյն Ջոնսոնը: Նախօրյակին TCL Chinese Theatre-ի մոտ հանդիսավոր արարողության ժամանակ իր ձեռքերի և ոտքերի դրոշմն է թողել 43-ամյա դերասանը: Այս մասին հաղորդում է spletnik.ru-ն:
Ջոնսոնի օրինակին հետևեցին նրա ընտանիքի անդամները՝ ծնողները, նախկին կինը և նրանց համատեղ աղջիկը՝ 13-ամյա Սիմոնա Ալեքսանդրան: Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև դերասանի ընկերուհին՝ երգրչուհի Լորեն Հաշիյանը:
Նշենք, որ ապրիլի սկզբին իր անունը հավերժացրել էր նաև հայտնի դերասան Վին Դիզելը՝ Ջոնսոնի կոլեգան հանրահայտ «Ֆորսաժում»:








































