Հայաստանի ազգային գրադարանի գրքափոխանակության եւ զարգացման ծրագրերի բաժինն ունի «Բիբլիոբուս», որը Հայաստանի մարզեր է գրականություն է հասցնում, ապրիլի 15-ին կայցելի Կոտայքի մարզ: Նախատեսվում է ավելի քան 300 միավոր գրականություն տրամադրել Չարենցավանի, Աբովյանի քաղաքային, Հրազդանի մարզային, Սոլակի, Ալափարսի, Աղավնաձորի, Արզականի, Կարենիսի, Մեղրաձորի գյուղական գրադարաններին:
Նախատեսվում է տրամադրել գեղարվեստական, պատմական, ուսուցողական եւ այլ տեսակի գրականություն: Իսկ ապրիլի 26-ին «Բիբլիոբուս»-ը կայցելի Սյունիքի մարզ` Կապան, Գորիս, Մեղրի քաղաքներ: Տարվա ընթացքում այցելություն կլինի Արարատի, Վայոց ձորի, Արմավիրի մարզեր: Բոլոր մարզերի գրադարաններին կտրամադրվի գրականություն:
2010թ. «Բիբլիոբուս»-ի միջոցով մարզերի 50 գրադարաններին տրամադրվել էր 5 հազար 329 միավոր գրականություն:







































