Ներկայումս աշխարհում շարունակվում են 42 զինված հակամարատություններ։ 2014 թվականին դրանց զոհ է գնացել 180 հազար մարդ, ինչը 70 հազարով ավելի է, քան 2012 թվականին։ Այս մասին զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ամերիկյան ինստիտուտի (IISS) լոնդոնյան բաժանմունքի ներկայացուցիչ Նայջել Ինկսթերը։
Փորձագետի խոսքով՝ առավել ծանր և տևական հակամարտությունը տեղի է ունենում Սիրիայում, որտեղ կառավարական զորքերը դիմակայում են ոչ միայն զինված ընդդիմությանը, այլև ահաբեկիչներին։ Նրա խոսքով՝ Սիրիայում անկայունության տարիներին զոհվել և տուժել է 200 հազար մարդ։
Ըստ փորձագետի՝ հետազոտողների անհանգստությունն են առաջացնում բախումները Եմենում և Իրաքում։ Խոսելով Ուկրաինայի մասին՝ փորձագետը հայտնել է տարածաշրջանում պետությունների միջև ընդհարման վտանգի մասին:









































