Ռիո դե Ժանեյրոյում 2016 թ. ամառային Օլիմպիական խաղերի օբյեկտների շինարարությամբ զբաղված հազարավոր աշխատողներ գործադուլ են հայտարարել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Բողոքում է 12 000 աշխատողների մոտ 70%-ը. նրանք աշխատավարձի բարձրացում են պահանջում: Դատարանի որոշմամբ՝ վեճի լուծմանը սպասելիս պետք է աշխատանքը շարունակի շինարարների առնվազն 30%-ը:
Ուրբաթ օրը դատարանում ղեկավարներն ու աշխատողները պետք է հանդիպեն՝ փորձելու համաձայնության գալ: Սպասվում է, որ գործադուլն ամբողջ շաբաթ կշարունակվի:
Ռիո դե Ժանեյրոյում ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2016 թ. օգոստոսի 5-21-ը:








































