Վնասված խողովակաշարից շուրջ 80 հազար լիտր հում նավթ է թափվել օվկիանոսը։ Դեպքը տեղի է ունեցել կալիֆոռնիական Սանտա Բարբարա քաղաքի ափին։ Այս մասին հայտնում է LA Times-ը։
Առափնյա պահպանության ծառայությունը վերացրել է հոսքը։ Նավթային բծի տրամագիծը կազմում է 6.1 կմ։
Վնասված նավթատարը պատկանում է Plains All American Pipeline ընկերությանը, որի ներկայացուցիչները հայտնել են, որ խողովակաշարն արգելափակվել է՝ կանխելու համար մասշտաբային հոսքը։
Ընկերության աշխատակիցները գնահատում են վնասն ու հնարավոր հետևանքները։
Դեպքի վայրում տեղի և դաշնային իշխանությունները վերահսկում են հետաքննությունն ու համակարգում մաքրման և հետևանքների վերացման աշխատանքները։








































