Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների ղեկավարները երեքշաբթի մեր երկրի տարածքում համատեղ ուսումնա-փրկարարական կենտրոնի բացման մասին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Հումանիտար արձագանքման ռուս-հայկական կենտրոնի կազմում կընդգրկվեն արձագանքման բոլոր համակարգերը, ներառյալ՝ ավիացիոն տեխնոլոգիաները: Մենք սկսում ենք արդեն կենտրոնի ձևավորումը: Այնտեղ ամեն անհրաժեշտ բան կլինի խոշոր արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար, ինչպիսիք են երկրաշարժերը, ջրհեղեղները կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակները»,- ասել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակերի նախարար Վլադիմիր Պուչկովը:
Կենտրոնի ստեղծման ժամանակ կօգտագործվեն Բալկաններում արդեն գործող՝ ռուս-սերբական արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնի բոլոր մշակումները և առաջատար փորձը, նշել է Պուչկովը:
Ռուսական փրկարարական ծառայություններում RIA Novoati-ի աղբյուրի տեղեկությամբ՝ նոր կենտրոնը կբացվի հայկական Գետարգել գյուղում և հնարավորություն կտա օպերատիվ կերպով արձագանքել արտակարգ իրավիճակներին երկու պետությունների սահմանամերձ տարածքներում, ինչպես նաև երրորդ երկրներում:









































