Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպպին, ով 2010 թվականի աշխարհի առաջնությունից հետո ոչ մի թիմի հետ չի աշխատել, կրկին մարզչական աշխատանքի անցնելու պատրաստակամություն է հայտնել:
«Ես շատ եմ կարոտում մարզչական աշխատանքը, դա սովորական երևույթ է: Ֆուտբոլում անցկացրածս տարիները շատ վառ ու հագեցած են եղել: Իհարկե, եղել նաև հիասթափություններ, սակայն դա նույնպես օրինաչափ է: Անհնար է միշտ հաղթել: Ես մինչև հիմա պայքարելու մեծ ցանկություն ունեմ:
Ինձ համար հետաքրքիր կլինի անգլիական Պրեմիեր լիգայում աշխատելը, «Չելսի», այո՛, ես դեմ չեմ լինի»: