Գերմանական պարբերականները գնահատել են Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը «Վոլֆսբուրգ»-ի դեմ հանդիպմանը:
Kicker-ը և Bild-ը հայ կիսապաշտպանի խաղը 3 միավոր են գնահատել: Նույն գնահատականին են արժանացել Միտչել Լանգերակն ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում «Բորուսիա»-ն «Վոլֆսբուրգ»-ին զիջել է 1:2 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում և խաղացել է առանց փոխարինման:







































