Եգիպտոսի իշխանությունները կիրակի հայտարարել են Թուրքիա կանանց ուղևորությունների սահմանափակումներ ներմուծելու մասին։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով եգիպտական ԶԼՄ-ներին։
Այժմ 18-40 տարեկան կանայք կանցնեն անվտանգության պահանջների համապատասխանության ստուգում, որպեսզի Թուրքիա այցելելու թույլտվություն ստանան։
Նախկինում համանման սահմանափակումներ էին ներմուծվել տղամարդկանց համար՝ կանխելու ԴԱԻՇ խմբավորման շարքերի համալրումը եգիպտացիների հաշվին, ովքեր Սիրիա և Իրաք են հասել թուրքական տարածքով։
Դեռևս մարտին Եգիպտոսի ղեկավարությունը երկրի կին բնակչությանը կոչ էր արել համացանցային ծանոթությամբ չամուսնանալ ԴԱԻՇ-ի գրոհայինների հետ։









































