ԴԱԻՇ-ի գրոհայինները կիրակի օրը հայտարարեցին Իրաքի Ռամադի քաղաքի ամբողջական գրավման մասին, հայտնում է Ֆրանս Պրես գործակալությանը՝ հղում անելով իսլամիստների հայտարարությանը: Ավելի վաղ հայտնել էին, որ մոտ 500 մարդ զոհվել է երկու օրվա ընթացքում քաղաքի շրջաններում ընթացող մարտերի ժամանակ:
ԿՀՎ-ի տվյալներով՝ ԴԱԻՇ զինյալների թիվը կազմում է մոտ 30 հազար: Դրա դեմ պայքարի միասնական ճակատ չկա. այդ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում են Սիրիայի և Իրաքի կառավարական ուժերը և ԱՄՆ-ի ղեկավարությամբ միջազգային կոալիցիան, ինչպես նաև Իրաքի և Սիրիայի քրդերը:











































