Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հանդես է եկել ներգաղթյալների համար քվոտա սահմանելու դեմ, ովքեր ապաստարանի թույլտվություն են խնդրել Եվրամիությունում: Նա այդ հայտարարությունն արել է շաբաթ օրը, երբ այցելել է ֆրանս-իտալական սահմանի մոտ գտնվող Մենտոնու քաղաքը, որտեղ այդ շաբաթ ոստիկանները բռնել են մի քանի հարյուր ներգաղթյալ, ովքեր փորձել են անօրինական կերպով ընկնել Ֆրանսիա: Այս մասին հայտնում է m.rosbalt.ru-ն:
«Ես դեմ եմ ներգաղթյալների համար քվոտա սահմանելուն: Դա երբեք չի համապատասխանել Ֆրանսիայի առաջարկություններին»,- ասել է Վալսը, հայտնում է RFI-ը:
Շաբաթ օրը Եվրահանձնաժողովին է ներկայացվել ներգաղթյալների հարցերով գործողության պլանը և նրանց ապաստարան տրամադրելու հարցը: Դրանով առաջարկվում է պարտադիր քվոտաներ մտցնել Եվրամիության երկրներում ներգաղթյալներին հավասարաչափ տեղաբաշխելու համար:








































