Իտալական «Սասուոլո»-ի հարձակվող Դոմենիկո Բերարդին կարծում է, որ նա հաջողության է հասնում «Միլան»-ի դեմ խաղերում, տեղեկացնում է Sky Italia-ն:
««Միլան»-ի դեմ հանդիպումներն ինձ հաջողություն են բերում: Եթե մենք կարողանայինք ամեն շաբաթ հանդես գալ «Միլան»-ի դեմ, ապա կարծում եմ, որ կկարողանայի դառնալ Իտալիայի առաջնության ռմբարկուն:
Սա շատ կարևոր մրցաշրջան էր ինձ համար, ես փորձում էի առաջընթաց գրանցել: Տեսնենք, թե ինչ կլինի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո»,- հայտարարել է Բերարդին:







































