Իտալական «Ինտեր»-ի դարպասապահ Սամիր Հանդանովիչը կարող է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, տեղեկացնում է Sky Sports-ը:
30-ամյա սլովենացին հանդիսանում է «կարմիր սատանաներ»-ի տրանսֆերային գլխավոր նպատակը:
Թիմի հիմնական դարպասապահ Դավիդ դե Խեան, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:










































