Ֆրանսիայի միացյալ բողոքական եկեղեցու պատվիրակները ձայների մեծամասնությամբ (100-ից 94) քվեարկել են միասեռականների ամուսնության թույլատվության օգտին: Այս մասին գրում է The Local-ը:
Այդ որոշմանը դեմ հոգևորականներին չեն ստիպի օրհնել այդպիսի ամուսնությունները:
Նշենք, որ Ֆրանսիայի Միացյալ բողոքական եկեղեցին երկրի չորրորդ խոշոր կրոնական կառույցն է իր մասնակիցների քանակով:








































