«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերի և Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխի ծառայություններով:
Independent-ի տեղեկությունների համաձայն` «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը դժգոհ է Ռոբին վան Պերսիի և Ռադամել Ֆալկաոյի խաղից: Հոլանդացի մասնագետը ծանոթ է Մյուլլերի հնարավորություններին, քանի որ հենց Վան Գալի օրոք է նա սկսել մշտական խաղաժամանակ ստանալ:
Մյունխենյան գրանդը, սակայն, չի ցանկանում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից և նրա տրանսֆերի դիմաց շուրջ 40 մլն ֆունտ կպահանջի:
«Յունայթեդ»-ը հետևում է նաև «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխի շուրջ ծավալվող իրադարձություններին: Թիմի դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է չերկարաձգել իր պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2016 թվականի ամռանը:










































