ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինի կարծում է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը պետք է զիջի իր տեղը: Ֆրանսիացու կարծիքով` կազմակերպությանը նոր նախագահ է անհրաժեշտ:
«Արդեն ասել եմ, որ ՖԻՖԱ-ին նոր նախագահ է անհրաժեշտ: Նրան սատարել եմ նախորդ ընտրությունների ժամանակ, բայց այս անգամ չեմ անի դա: ՖԻՖԱ-ին թարմ օդ է հարկավոր»,- հայտարարել է Պլատինին:
ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները կկայանան մայիսի 29-ին: Բլատերը, ով կազմակերպության նախագահն է 1998 թվականից, 3 հակառակորդ ունի` ի դեմս Լուիշ Ֆիգուի, Միխայել վան Պրագի և Ալի բին Ալ-Հուսեյնի:








































