Կատալոնական «Բարսելոնա»-ի միջազգային մարզական տնօրեն Արիեդո Բրայդան մեկնել է Միլան: Ա Սերիայի 37-րդ տուրում «Յուվենտուս»-ն արտագնա հաղթանակ է տարել «Ինտեր»-ի նկատմամբ (1:2): Խաղից հետո Բրայդան հյուրանոցում ժամեր շարունակ բանակցել է թուրինյան ակումբի ներկայացուցիչների հետ` Պոլ Պոգբայի տրանսֆերի հարցով:
Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական ֆուտբոլի մի շարք գրանդեր, այդ թվում և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, ՊՍԺ-ն ու «Ռեալ»-ը:
Marca-ի տեղեկություններից հետո, որ «Ռեալ» – «Յուվենտուս» խաղից հետո Ֆլորենտինո Պերսը «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտի իր գրասենյակում բանակցությունների արդյունքում Պոգբայի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները, Բրայդան շտապել էր Միլան:
Նա շնորհավորել է իտալական ակումբի ֆուտբոլիստներին Չեմպիոնների լիգայի գավաթի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ, որտեղ թիմի մրցակիցը լինելու է «Բարսելոնա»-ն:
Այնուհետև նա ընթրել է ակումբի նախագահ Ջուզեպե Մարոտայի հետ, որից հետո մեկնարկել են երկարատև բանակցությունները:









































