Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը համարում է վտանգավոր: Այս մասին գրում է Die Welt պարբերականը:
«Հունաստանի դուրս գալը (եվրոգոտուց) վտանգավոր կլինի ոչ թե տնտեսապես, այլ քաղաքականապես: Երբ առաջին երկիրը հեռանա, ամբողջ աշխարհը Եվրոպային այլ կերպ կնայի: Այլևս ոչ ոք վստահություն չի տածի Եվրոպայի նկատմամբ, եթե մենք լուծարվենք առաջին իսկ խոշոր ճգնաժամի ժամանակ»,- հայտարարել է նախարարը:
Նա նաև նշել է, որ ֆինանսական օգնության հերթական տրանշի հատկացումը հնարավոր է միայն Հունաստանում բարեփոխումների անցկացման դեպքում:
«Մենք չենք կարող այնտեղ ուղղակի գումարներ ուղարկել»,- ընդգծել է նախարարը:








































