Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը լավատեսորեն է տրամադրված Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի «Բարսելոնա»-ի դեմ խաղից առաջ:
«Վերջերս ինձ հաճախ են հարցնում, թե ինչն է մոտիվացնում այս տարիքում շարունակել ֆուտբոլ խաղալ: Ամեն անգամ տարբեր պատասխաններ եմ տալիս այդ հարցին: Անփոփոխ է մնում միայն մեկ բան` ես պաշտպանում եմ «Յուվենտուս»-ի գույները, որը շատ լուրջ խնդիրներ է դնում իր առջև: Նույն խնդիրները դրվում են ֆուտբոլիստների առջև: Դա որգևորում է:
«Բարսելոնա»-ն մեծագույն և շատ հզոր ակումբ է: Դա լրացուցիչ մոտիվացիա է: Եզրափակիչում ցանկանում եմ անառիկ պահել դարպասս: Մեսսին, Նեյմարն ու Սուարեսը ամենաբարձրակարգ ֆուտբոլիստներն են: Այնպես որ, ինձ լուրջ մարտահրավեր է սպասվում: Շարունակելու եմ ձգտել»,- La Gazetta dello Sport-ը մեջբերում է Բուֆոնի խոսքերը:







































