Անկարան 2021-ին ցանկանում է ղեկավարել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի «Սուրսայր սրեր» խմբավորումը: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչին:
«ՆԱՏՕ-ի պատրաստակամության ապահովման գործողությունների ծրագիրը` արագ և վճռական արձագանքել անվտանգության ոլորտում նոր մարտակոչերին, Ուելսի գագաթնաժողովի ամենակոնկրետ արդյունքներից մեկն է: Այդ ծրագրի շրջանակներում առաջարկվում է կանխել Եվրոպայի շուրջ նոր վտանգները: Ակցիաներից մեկի շրջանակներում նախատեսվում է ստեղծել արագ արձագանքման ուժերի խումբ: Անթալիայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ Թուրքիան դիմում է ներկայացրել 2021-ին այդ խմբավորումը ղեկավարելու իր ձգտման մասին»,- հայտարարել է Բիլգիչը:









































