Ֆրանսիացի դիզայներ Ժան-Պոլ Գոտիեն Բրյուսելում միասեռականների փառատոնի 20-ամյակի կապակցությամբ «Միզող տղային» հանդիսավորությամբ նորաձև կոստյում է հագցրել: Այս մասին հայտնում է Le Soir-ը:
Նշվում է, որ դա արձանի` արդեն 929-րդ կոստյումն է:
«Դա բավական զվարճալի է, և ես արդեն մտածում եմ հաջորդ հագուստի մասին: «Միզող տղան» ծաղրի, հեգնանքի և հումորի ոգի ունի, որն անհավանական է ազգային հուշարձանի համար: Փարիզում միայն սնոբներ են: Բրյուսելն այդպիսի բաներին ավելի հանգիստ է վերաբերվում»,- նշել է դիզայները:
Իր նոր հագուստը «Միզող տղան» կկրի մինչև մայիսի 17-ը:












































