Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

«Ընդդիմությունը 25 տարի է իշխանափոխության հարցն է բարձրացնում, լուծե՞լ է, թե՞ չի լուծել…». Փաշինյան

«Տարբեր ֆորմատներով նաիրիտցիների հետ հանդիպել եմ ոչ հրապարակային, միշտ էլ կապի մեջ ենք եղել»,-ասաց նստացույց անող նաիրիտցիներին այցելած Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառանալով «Առաջին լրատվական»-ի  այն հարցին, թե նաիրիտցիները  պիտի նստացույց անեի՞ն, որ նա մոտենար և  հետաքրքրվեր  նրանց հուզող խնդիրներով, չէ՞ որ  արդեն շուրջ 6 ամիս է` նաիրիտցիները  փողոցում  պայքարում են տարբեր ակցիաների միջոցով:

Հարցին, թե Երվանդ Զախարյանի խոստումներին, որոնք փոխանցեց նաիրտցիներին, հավատու՞մ է , Փաշինյանը պատասխանեց, որ  հավատալ-չհավատալու հարց չկա. «Ես կոնկրետ խոստում ստացա, լսեցի, կա կոնկրետ խոստում, մենք հիմա  պայմանավորվում ենք այդ հարցով, կզբաղվենք, կապրենք` կտեսնենք»:

«Առաջին լրատվական»-ը  Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ ի՞նչ քայլեր է  ձեռնարկելու այսօր հասարակությանը հուզող  մեկ այլ հարցի` էլէկտրաէներգիայի թանկացման մասով, վերջինս ասաց. «Նախաձեռնություններ կան ԱԺ-ում, բայց ես ձեզ կոչ եմ անում, մեզ ուղղել այնպիսի հարցեր, որ մեզ են ուղղված, մենք կարող ենք հարցերը բարձրացնել, առաջիկայում կլինեն նախաձեռնություններ, ըստ այդմ՝  հարցերը կբարձրացվեն, բայց լուծումները պետք է  պահանջենք, այս շենքից»,-ասաց նա:

Ն. Փաշինյանից  հետաքրքրվեցին, այսքան ժամանակ խորհրդարանական ամբիոնից խնդիրներ է  բարձրացրել, դրանք հանգե՞լ են լուծումների, այսինքն՝ կա՞ հարց, որ ինքը բարձրացրել և լուծում է ստացել. «Այսօր Հայաստանում բազմաթիվ չլուծված հարցեր կան և դրա համար էլ այսօր Հայաստանում, մեր քաղաքական գործունեությունը փորձում ենք կառուցել էնպես, որ հարցերը ոչ միայն բարձրացվեն, այլև լուծվեն, եթե չեն լուծվում` դա ուրեմն հրավեր է Հայաստանի քաղաքացիներին, որ պետք է այդ հարցերի լուծման ուրիշ մեխանիզմներ գտնել»,-պատասխանեց ԱԺ պատգամավորը: Ըստ նրա` նոր մեխանիզմ գտնելու պարագայում  հնարավոր կլինի  հարցերը ոչ միայն բարձրացնել, այլև լուծել. «Հայաստանի ընդդիմությունը 25 տարի իշխանափոխության հարց է բարձրացնում. Լուծել ա՞ էտ հարցը, թե չի լուծել … չի լուծել, Սերժ Սարգսյանը 2008 թ-ին ասում էր՝ Հայաստանը առաջիկա ամիսներին նոր ատոմակայանի շինարարությունը կսկսի, լուծել ե՞ն, չեն լուծել , ասում էին Իրան-Հայաստան եկաթուղի կկառուցվի` չի լուծվել , այսինքն` Հայաստանում ոչ միայն իմ բարձրացրած հարցերը չեն լուծվում, Սերժ Սարգսյանի բարձրացրած հարցերը  չեն լուծվում, դուք ինձ ի՞նչ եք էդ հարցը տալիս, առաջինը Սերժ Սարգսյանին տվեք, դրա համար Հայաստանում պետք է ձևավորել այնպիսի ուժ, որը ոչ միայն հարցեր առաջացնի, այլ կարողանա մարդկանց ամենօրյա, ռազմավարական, մարտավարական հարցեր լուծի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց մեր այն հարցին թե արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագրով» գնում է  դեպի  ընտրություններ:

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում