Ամերիկյան Uber Technologies-ը, որին է պատկանում տաքսու պատվերի հայտնի ծառայությունը, պատրաստվում է 1,5 մլրդ դոլար ներդրումներ ներգրավել: Դա ընկերությանը մոտեցնում է IT-ոլորտում ամենաթանկարժեք սթարթափը դառնալուն: Հիմա ամենաթանկը չինական Xiaomi-ն է, գրում է Bloomberg-ը:
Uber-ի արժեքը կարող է աճել մինչև 50 մլրդ դոլար: Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ պոտենցիալ ներդրողների հետ բանակցությունները վաղ փուլում են:
Uber ծառայությունը գործում է 54 երկրի 277 քաղաքում, ընկերությունում մոտ 2 000 մարդ է աշխատում:











































