Օհայո նահանգի համալսարանի ամերիկացի գիտնականների խումբը հետազոտություն է կատարել՝ պարզելու, թե մարդու հասակը որքանով է ազդում նրա կյանքի ու առողջության վրա: Պարզվել է, որ բարձր հասակը պաշտպանում է տկարամտությունից, իսկ ցածր հասակը՝ քաղցկեղից: Գիտնականների հետազոտությանը կարելի է ծանոթանալ Journal of Sexual Medicine ամսագրում:
Մասնագետները պարզել են, որ բարձր կամ ցածր հասակներից յուրաքանչյուն ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ:
Օրինակ՝ բարձրահասակ մարդիկ հաճախ իրենց անհարմար են զգում տրանսպորտում, դժվարանում են հագուստ ընտրելիս: Սակայն պարզվել է, որ բարձրահասակ մարդիկ ցուցաբերում են ավելի բարձր զարգացած սոցիալական հմտություններ և բարձր ինտելեկտուալ ցուցանիշներով են աչքի ընկնում:
Ինչ վերաբերում է ցածրահասակներին, ապա նրանք հաճախ են սեքսով զբաղվում, սակայն ավելի թույլ է լսողությունը և բարձր՝ սրտանոթային հիվանդությունների արտահայտման հավանականությունը: Բայց ցածրահասակներն ավելի հաճախ են տառապում տկարամտությամբ, քան միջահասակ մարդիկ: 2014թ. ներկայացվել էր հետազոտություն, որում գիտնականներն ապացուցել են, որ մարդիկ, որոնց հասակը չի գերազանցում 167 սմ-ն, 36%-ով ավելի շատ են ենթակա դեմենցիայի՝ ձեռքբերովի թուլամտության զարգացմանը, քան 177 սմ-ից բարձր հասակ ունեցողները:









































