Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին ցանկություն է հայտնել մտնելու միջազգային խորհրդատվական բարեփոխումների խորհուրդ: Այդ մասին հայտնել է խորհրդի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, գրում է rosbalt.ru-ն:
Սաակաշվիլին հաստատում է, որ ԱՄՆ սենատոր Ջոն ՄակՔեյնը համաձայն է մասնակցել խորհրդի աշխատանքներին: Իմիջիայլոց, ինչպես չորեքշաբթի հայտնել է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Buzzfeed-ին, ՄակՔեյնը հայտարարել է, որ համաձայն չէ խորհրդակցական միջազգային խորհրդի կազմում նշանակմանը: Նա հայտնել է, որ իրեն այդ մասին խնդրել են և՛ Ուկրաինան, և՛ Սաակաշվիլին, ինքն ասել է, որ կողմ է դրան, բայց որպեսզի համաձայնվի, պետք է հասկանա օրինական է դա և համապատասխանում է արդյոք իրենց բարոյական նորմերին:











































