Իսպանական «Էսպանյոլ»-ի դարպասապահ Կիկո Կասիլյան Իսպանիայի առաջնության հերթական տուրից առաջ խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի մասին, հաղորդում է abola.pt-ը:
«Չեմ հասկանում, թե ինչու են սուլում Կասիլյասին: Պարզապես զարմանալի է, թե ինչու են սուլում այդպիսի բարձրակարգ դարպասապահին:
Դա անհարգալից վերաբերմունք է այդ ֆուտբոլիստին, ով արդեն երկար ժամանակ օգնում է «Ռեալ»-ին»,- հայտարարել է Կասիլյան:











































