Միջազգային տիեզերակայանի ուղեծրի բարձրությունը կմեծացվի մոտ 3 կմ-ով՝ «Պրոգրես Մ-26Մ» բեռնատար տիեզերանավի օգնությամբ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով թռիչքների կառավարման կենտրոնին։
«Կայանի ուղեծրի հերթական պլանային շտկումը կանցկացվի մայիսի 16-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ շտկումից հետո կայանի ուղեծրի միջին բարձրությունը կկազմի 401.8 կմ։
Նախկին մանևրը կատարվել է մայիսի 6-ին։ Հաջորդը կլինի հունիսի 7-ին։








































