Լուրերն այն մասին, որ «Սեքսը մեծ քաղաքում»-ի 3-րդ ֆիլմը կթողարկվի, պտտվում են դեռևս 2010-ից: Օրերս, սակայն, դերասանուհի Սարա Ջեսիկա Փարքերն Instagram-ի իր էջում նոր քննարկումների տեղիք տված լուսանկար է հրապարակել:

Լուսանկարում դերասանուհին սպիտակ զգեստով է, արևային ակնոցներով և ոսկեգույն բոկոտիկներով, ձեռքին` Bloomingdale-ի փաթեթ, և շատ նման է վերոնշյալ ֆիլմում մարմնավորած իր հերոսուհուն` Քերի Բրեդշոուին:
Լուսանկարի մակագրությունում դերասանուհին թույլ ակնարկել է, որ իր երկրպագուների համար անակնկալ է պատրաստում: Երկրպագուներին նաև նոր հույզերի առիթ է տվել Նյու Յորքում միջոցառումներից մեկի ժամանակ Սարա Ջեսիկա Փարքերի և Քրիսթին Դևիսի միավորումը:









































