Այսօր սկսվել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Վաղ առավոտից առաջադրվել էին «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը, Գագիկ Ծառուկյանի թեկնածու Վահագն Գևորգյանը: Իսկ օրվա ավարտին ԿԸՀ կայքում տեղեկություն հայտնվեց նաև մեկ այլ թեկնածուի առաջադրման մասին: Ինքնաառաջադրվել է անկուսակցական Սամվել Հակոբյանը, որի անունը մինչ այդ հայտնի չէր և չէր էլ շրջանառվում:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով նա Ծառուկյանի բարեկամներից է, առինջեցի է, սակայն ապրում է Աբովյան քաղաքում: Աբովյանում առավել հայտնի է տաքսի Սամո անունով, քանի որ տաքսի սերվիս ունի: Նա նաև եղել է Աբովյանի նախկին «Նարեկ» հեռուստաընկերության սեփականատերը:
Մեզ հասած տեղեկություններով նա ձևական թեկնածու է, և ընտրապայքարի կեսից ինքնաբացարկ է հայտնելու հօգուտ Վահագն Գևորգյանի, որին պաշտպանում է նաև ՀՀԿ-ն:
Չնայած կարծիքներ կան, որ Հակոբյանն առաջադրվել է, որպեսզի համոզեն հանի իր թեկնածութունը՝ չմոռանալով «պարգևատրել» այդ քայլի դիմաց:








































