Ամենաերջանիկ՝ 10-12 տարեկան երեխաներն ապրում են Թուրքիայում ու Ռումինիայում, իսկ Հարավային Կորեայում ու ՀԱՀ-ում բնակվող երեխաներին բնորոշ է կյանքից անբավարարվածությունը, հայտնում են գիտնականները, որոնք նախապատրաստել են նման` աշխարհում առաջին զեկույցն ու այն ներկայացրել Եվրախորհրդարանին:
«Այդ զեկույցը երկար տարիների աշխատանքի գագաթնակետն է, որի շրջանակում մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ վերաբերմունք ունեն երեխաներն իրենց կյանքի ու բարեկեցության նկատմամբ: Մենք ցույց ենք տվել, որ նման հետազոտություններ կարելի է անցկացնել ու շնորհակակություն ենք հայտնում աշխարհի 16 երկրների 53 հազար երեխաներին, որոնք մասնակցել են դրան»,- հայտարարել է Երուսաղեմի Հրեական համալսարանից Էշեր Բեն Արիեն:
Բեն Արիեն ու մի քանի տասնյակ այլ սոցիոլոգներ ու կամավոր օգնականներ մասնակցել են միջազգային ISCWeB համատեղ հետազոտությանը, որի ընթացքում գիտնականները փորձել են հասկանալ, թե ինչն է նրանց անհանգստացնում և ինչ խնդիրներ ունեն: Տվյալ նախագիծը անցկացվել է Կլաուս Յակոբսի և Եվրախորհրդարանի պատվերով:
Պարզվել է, որ Թուրքիայի, Ռումինիայի, Կոլումբիայի երեխաների 70%-ից ավելին բացառապես դրական են նայում իրենց մանկությանը՝ տալով առավելագույն գնահատական (10-ից 10), այն դեպքում, երբ Հարավային Կորեայի երեխաները այդպես են վարվել միայն 40% դեպքում:
Ըստ գիտնականների՝ ամենամարզվածը լեհ երեխաներն են, իսկ ամենից շատ կարդալ են սիրում էստոնացի երեխաները:












































