Վիրջինիայի համալսարանի փոխդեկան Նիկոլ Էրամոն հայց է ներկայացրել Rolling Stone ամսագրի դեմ՝ պատվի և արժանապատվության պաշտպանության մասին հոդվածով՝ կապված ուսանողուհու բռնաբարության փաստի հետ: Այս մասին գրում է The New York Times-ը:
Ինչպես հայտարարում է Էրամոն, սկանդալային ակնարկում իրեն ներկայացրել են որպես «գլխավոր չարագործ»:
Բացի դրանից՝ նա դատի է տվել նաև նյութի հեղինակ, լրագրող Սաբրինա Ռուբին Էրդելին և ամսագրի մայր ընկերությանը՝ Wenner Media-ին: Էրամոն պահանջում է 8 մլն դոլար փոխհատուցում:
Rolling Stone-ը հրաժարվել է մեկնաբանություններից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամսագիրը բռնաբարության մասին իր հոդվածը համարել էր «լրագրողական ձախողում»:








































