Կանադահայ հռչակավոր ռեժիսոր Ատոմ Էգոյանը մասնագիտական նվաճումների համար արժանացել է Կանադայի բարձրագույն պարգևի, հայտնում է CBC News-ը։
Էգոյանը 2015-ի 5 կանադացիների թվում է, ովքեր արժանացել են գլխավոր նահանգապետի՝ կատարողական արվեստների ոլորտում շնորհվող մրցանակին։
Մրցանակից բացի, որը կշնորհվի մայիսի 29-ին Օտտավայի Rideau Hall-ում կայանալիք հատուկ միջոցառման ժամանակ, կհանձնվի նաև 25 հազար դոլար դրամական պարգև։
Մրցանակները կհանձնի Կանադայի գլխավոր նահանգապետ Դևիդ Ջոնսթոնը։
Մրցանակը շնորհվում է 1992 թվականից։









































