Պակիստանի Կարաչի քաղաքում ահաբեկչության հետևանքով զոհվել է 47 մարդ։ Հաղորդվում է մի քանի տասնյակ վիրավորների մասին։ Այս մասին փոխանցում է NDTV-ն։
Ոստիկանության տվյալներով՝ մոտ 6 զինված անձ ներխուժել են ավտոբուս և գնդակահարել ուղևորներին։ Հարձակման ժամանակ ավտոբուսում եղել է մոտ 60 մարդ։ Չարագործներին հաջողվել է թաքնվել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորներից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են։
Ավտոբուսը պատկանել է շիա իսլամիստների համայնքին։ Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։











































