Արևմտյան Վիրջինիայի համալսարանը մայիսի 17-ին դիպլոմ կհանձնի 94-ամյա շրջանավարտին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Էնթոնւ Բրուտոն, 75 տարվա ընթացքում սովորելով համալսարանում, այս կիրակի կստանա արվեստի բակալավրի աստիճան: Բրուտոն համալսարան է ընդունվել 1939-ին, 1942-ին զորակոչվել է բանակ, կրկին ընդունվել պատերազմն ավարտվելուն պես, սակայն չի կարողացել ավարտել դասընթացը, քանի որ ստիպված է եղել խնամել հիվանդ կնոջը:
Շրջանավարտի խոսքով՝ իր համար միշտ էլ կարևոր է եղել ավարտել համալսարանը: Նա կատակում է, թե մագիստրոսի կոչում ստանալուց առաջ ընդմիջում կվերցնի:








































