ԱՄՆ-ի բյուջեի պրոֆիցիտը 2014-2015 թթ. ֆինանսական տարվա ապրիլ ամսին անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ աճել է 46,5 %-ով և կազմել 156,7 միլիարդ դոլար, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով երկրի Ֆինանսների նախարարության զեկույցին:
Գործակալության փորձագետները ենթադրել են, որ ԱՄՆ-ի բյուջեի պրոֆիցիտը 154,8 միլիարդ դոլար մակարդակի վրա կլինի:
Ապրիլին պետության ծախսերը տարեկան կտրվածքով աճել են 2,5 %-ով և 315,09 միլիարդ դոլար կազմել: Եկամուտներն աճել են 13,9 %-ով և կազմել 471,8 միլիարդ դոլար:









































