Սոչիում ավարտվել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը: Հիմա Քերիին ընդունել է Ռուսաստանի նախագահՎլադիմիր Պուտինը, հայտնում է TASS-ը:
Բանակցությունները տևել են մոտ 4 ժամ: Հարցին՝ թե դրանք ինչպես են անցել՝ Լավրովը պատասխանել է. «հրաշալի»:
Լավրովը Քերիին նվիրել է կրասնոդարյան լոլիկ և կարտոֆիլ, Հաղթանակի խորհրդանիշով շապիկ: Իսկ Քերին ռուսական կողմին նվիրել է ռուսական ԶԼՄ-ներից մեջբերումների ցանկ, որոնք, ըստ նրա, չեն արտացոլում մասշտաբային «ռուս-ամերիկյան հարաբերությունների իրական ներուժը, որոնք, նրա համոզմամբ, բարելավման կարիք ունեն»:











































