Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Գործարար քսանյակի (В20) Տարածաշրջանային խորհրդատվական ֆորումին, որը տեղի կունենա Բաքվում: Այս մասին Trend-ին հայտնել են Բաքվում Թուրքիայի դեսպանատանը:
Ներկայումս Գործարար քսանյակում (В20) նախագահում է Թուրքիայի պալատների և բորսաների միավորումը:
Ֆորումը տեղի կունենա G20-ի շրջանակներում:
2015թ. G20-ը նախագահում է Թուրքիան:








































