«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն հուսով է, որ հաջորդ մրցաշրջանում թիմը կարող է պայքարել չեմպիոնության համար: Արգենտինացի ֆուտբոլիստի կարծիքով՝ «քաղաքայիններ»-ը գերազանց մարզավիճակում են:
«Ընթացիկ մրցաշրջանում շատ միավորներ կորցրեցինք: Այժմ հիանալի մարզավիճակում ենք: Հաղթել ենք մի շարք հանդիպումներում և պետք է այդպես շարունակենք:
Ցանկանում ենք որքան հնարավոր է լավ ավարտենք մրցաշրջանը, իսկ հաջորդը սկսենք այնպես, որ կարողանանք պայքարել բոլոր տիտղոսների համար»,- Daily Express-ը մեջբերում է Ագուերոյի խոսքերը:







































