«Ոչ Վահագն ենք ճանաչում, ոչ Թաթոս… ով մեր մասին մտածի, մենք էլ նրան կընտրենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին Աբովյանում 30-ից ավելի տարիներ բնակվող փախստականները:
Նրանք բարկացած են շրջանառվող այն լուրերից, թե Ծառուկյանը քաղաքապետի պաշտոնի համար հավանության է արժանացրել Վահագն Գևորգյանի թեկնածությունը։ «Մեզ վրա ոչ մեկը չի կարա ազդի, Ծառուկյանի անդամատոմս էլ ունեինք, բայց էլի բան չէինք անում, 30 տարվա մեջ ոչ մի բան չտեսանք, կամ Գուլոյա՞նը քաղաքապետի պաշտոնում ինչ արեց»,- ասացին նրանք:
Աբովյանի բնակիչները հորդորեցին իրենց հետ խոսելու փոխարեն շենքերով շրջել և տեսնել՝ քաղաքում ինչ է կատարվում. «Ցեխ ա, քանդած ա, իմ աչքը ոչ մի բան չտեսավ, որ ես էսօրվա դրությամբ ընտրեմ. ով մեզ համար կցավա, նրան էլ կընտրենք»:
Բնակիչների խոսքով՝ չնայած նրան, որ ընտրությունների ընթացքը շատերը որոշված են համարում, շտապել պետք չէ, քանի որ ընտրությունը պետք է թողնել ժողովրդին:
Մանրամասները ՝ տեսանյութում։








































