Վրաստանի պաշտպանության նախարար Տինատին Խիդաշելին վրաց-ամերիկյան զինավարժությունները, որոնք երկուշաբթի օրը՝ մայիսի 11-ին սկսվել են Թբիլիսիի Վազիանի ռազմական օդանավակայանի մատույցներում, «երկրի համար սկզբունքային» է անվանել, գրում է apsny.ge-ն:
Երկուշաբթի օրը կայացել է վրաց-ամերիկյան համատեղ Nobel Partner 2015 զինավարժությունների բացման պաշտոնական արարողությունը:
«Դա առաջին դեպքն է, երբ նման մասշտաբի զնավարժություններ են անցկացվում… Այս զինավարժությունները սկզբունքային են, քանի որ դրանք հաստատում են, որ մենք ոչ միայն կարևոր գործընկեր, նաև ընկեր և երկրպագու ունենք», -հայտարարել է Խիդաշելին լրագրողներին:
Ընդ որում, նա նշել է, որ կարծիքն այն մասին, է թե վրաց-ամերիկյան զինավարժությունները կարող են բարկացնել Ռուսաստանին, նշանակություն չունեն:
«Ռուսաստանն ընդհանրապես բարկացած է, որ Վրաստանը գոյություն ունի, և այս թեման փակելու ժամանակն է: Այդ տվյալներն ու նա նշանակություն չունեն, քանի որ Ռուսաստանին կարող է բարկացնել այն, թե մենք ձեզ հետ միասին ինչ լեզվով ենք խոսում (վրացերեն) », -հայտարարել է Խիդաշելին:
Զորավարժություններին կմասնակցեն մոտ 600 ամերիկացի ու վրացի զինվորական` Վրաստանի ԶՈՒ առաջին հետևակային բրիգադի 12-րդ «Ալֆա» գումարտակից, ռազմական ոստիկանության զորքերից ու 4-րդ մեխանիզացված բրիգադի 42-րդ գումարտակի առաջին վաշտից:
Զորավարժությունների համար հատուկ Վրաստան է բերվել ամերիկյան ծանր տեխնիկա՝ «Բրեդլի» հետևակի 14 մարտական մեքենա, լոգիստիկայի ապահովման մեքենաներ:
Զորավարժությունները կավարտվեն մայիսի 25-ին:











































