Մեքսիկացի հայտնի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը այս տարի կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի միջազգային ժյուրին, հայտնել է կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան, տեղեկացնում է TASS-ը:
Կուարոնը ստացել է 2 «Օսկար» «Գրավիտացիա» (Gravity) ֆիլմի համար, որը նկարահանվել էր Ջորջ Քլունիի ու Սանդրա Բալոքի մասնակցությամբ:
Ավելի վաղ մեքսիկացին արժանացել էր Վենետիկի կինոփառատոնի մրցանակին՝ 2001թ. նա մրցանակ ստացավ «լավագույն սցենարի համար» «Ու քո մորը նույնպես» (Y tu mama tambien) ֆիլմի համար:
Վենետիկի կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 2-12-ը Լիդո կղզում:











































