Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատություն է հնչեցրել ԵՄ հասցեին՝ երկրի անդամակցության գործընթացի արգելափակման համար։ Այս մասին հայտնում է Today`s Zaman-ը։ Նրա խոսքով՝ բանակցություններն արգելափակված են մնում «լիովին քաղաքական և կամայական» հիմունքներով։
Էրդողանը, ելույթ ունենալով Ստամբուլում Տնտեսական զարգացման հիմնադրամի կազմակերպած հանդիպման ժամանակ, ասել է, որ Թուրքիան մտադիր է շարունակել անդամակցության բանակցությունները՝ չնայած անհաջողություններին։ «Նոր Թուրքիայի ստեղծման մեր նպատակլը երբեք անջատված չէ ԵՄ անդակացության նպատակից»,- ասել է նա։ «Մենք հավատում ենք, որ ԵՄ անդամակցության դեպքում ավելի արագ կկարողանանք հասնել նոր Թուրքիայի մեր նպատակին»։
Հիշեցնենք, որԹուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները սկսվել են 2005 թվականին։
«ԵՄ-ն առավել քան երբևէ ունի Թուրքիայի կարիքը»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ ԵՄ-ն և Թուրքիան միասին գործելու կարիք ունեն՝ ի դեմս աճող տարածաշրջանային սպառնալիքների։
«Անդամակցության բանակցություններն արգելափակվել են միանգամայն քաղաքական և կամայական պատճառներով»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ԵՄ բոլոր առաջնորդները, ում ինքը հանդիպել է, ասել են իրեն, որ էրդողանն արդարացի է իր գանգատներում, և խոստացել են անդամակցության գործընթացը հնարավորիս շուտ վերադարձնել բնականոն հուն։









































